Ադրբեջանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն
Ադրբեջանի Հանրապետության արտաքին հետախուզական ծառայություն ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Xarici Kəşfiyyat Xidməti | |
---|---|
Տեսակ | պետական մարմին և foreign intelligence service? |
Երկիր | Ադրբեջան |
Ստեղծման թվական | դեկտեմբերի 14, 2015 |
Փոխարինված է | Ministry of National Security of Azerbaijan? |
Շտաբակայան | Բաքու, Ադրբեջան |
Ադրբեջանի արտաքին հետախուզական ծառայություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikasının Xarici Kəşfiyyat Xidməti ), Ադրբեջանի հատուկ ծառայություններից մեկը։ Արտաքին հետախուզական ծառայության հիմնական նպատակն է բարձրացնել հատուկ ծառայությունների գործունեության արդյունավետությունը, ինչպես նաև բարելավել պետական կառավարման կառուցվածքը[1]։ Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն է գեներալ-գնդապետ Օրհան Սուլթանովը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծռայությունը ստեղծվել է երկրի նախագահ Իլհամ Ալիևի 2015 թվականի դեկտեմբերի 14-ի հրամանագրով, որը փոխարինել է Ազգային անվտանգության նախարարությանը և միտված է եղել օգնելու Ադրբեջանի զինված ուժերին Հայաստանի դեմ հետագա պատերազմում։ Նախկին Ազգային անվտանգության նախարարությունը բաժանված է երկու պետական ծառայության՝ պետական անվտանգության ծառայության և արտաքին հետախուզության ծառայության։ Արտաքին հետախուզության ծառայության զինանշանի ստեղծման մասին Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել 2017 թվականի գարնանը[1][2]։
Ադրբեջանի Հանրապետության նախագահը երկրի արտաքին հետախուզության ծառայության 2017-2021 թվականների գործունեության բարելավման պետական ծրագրին հավանություն տալու հրամանագիրը ստորագրել է 2017 թվականի դեկտեմբերին։
Գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հետախուզության ծառայության ՅԱՐԱՍԱ հատուկ ջոկատը արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ մասնակցել է Քաշաթաղի շրջանի օկուպացման գործողություններին[3]։
ՅԱՐԱՍԱ հատուկ ջոկատայինները հիմնականում աշխատել են հայկական բանակի դիրքերի հետնամասում։ Մասնավորապես, նրանք առաջիններից էին, ովքեր մտան Քաշունիք քաղաք։ Դեկտեմբերի 10-ին Բաքվի ազատության հրապարակում առաջին անգամ ՅԱՐԱՍԱ-ի հատուկ ստորաբաժանումը մասնակցեց զինվորական շքերթի[4][5]։
Առաջնորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղեկավարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալ-գնդապետ Օրհան Սուլթանով (14 դեկտեմբերի, 2015 թվականից մինչ օրս)
Ղեկավարի տեղակալներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գեներալ-մայոր Շեյհուն Շադլինսկի (10 մարտի 2017 - 6 փետրվարի 2020)
- Գեներալ-մայոր Սամիր Իսմայիլով (2020 թվականի մարտի 12-ից)[6]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «В Азербайджане появились Служба госбезопасности и Служба внешней разведки Вестник Кавказа». vestikavkaza.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ «Постановление Кабинета Министров Азербайджанской Республики "О внесении изменений в некоторые Постановления Кабинета..."». base.spinform.ru (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 8-ին.
- ↑ Kazimoglu, Mirmahmud (2020 թ․ դեկտեմբերի 10). «Xarici Kəşfiyyat Xidmətinin YARASA xüsusi bölməsi ilk dəfə nümayiş etdirildi». Report Information Agency (ադրբեջաներեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 10-ին.
- ↑ «Азербайджан впервые показал спецподразделение YARASA Службы внешней разведки | Информационный портал moscow-baku.ru». moscow-baku.ru. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «Azərbaycan ilk dəfə olaraq Xarici Kəşfiyyat Xidmətinin YARASA xüsusi bölməsini göstərdi - VİDEO». BAKU.WS - Azərbaycanın xəbər saytı (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.
- ↑ «1934 - Z.R.İsmayılovun Azərbaycan Respublikasının Xarici Kəşfiyyat Xidməti rəisinin müavini təyin edilməsi haqqında». www.e-qanun.az. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 17-ին.